Պավել Դուրովը հետ է կանչել «ВКонтакте»-ից հեռանալու մասին իր դիմումը

12:34 • 03.04.14

«ВКонтакте»-ի հիմնադիր Պավել Դուրովը, ով ապրիլի 1-ին հայտնել էր սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնը լքելու մտադրության մասին, այս գիշեր տնօրենների խորհրդի անդամներին նամակ է հղել, որով հետ է կանչում հեռանալու մասին իր դիմումը, գրում է forbes.ru-ն, ում տրամադրության տակ է գտնվում նամակի տեքստը:

 

«Քանի որ ինձ տեղեկություն է հասել, որ իմ հրաժարականն այժմ կարող է անհարկի վտանգներ ստեղծել մեր ընկերության համար, ես մտադիր եմ մնալ և աշխատել որպես գլխավոր տնօրեն»,- նշված է փաստաթղթում:

 

Դուրովը ապրիլի 1-ին հայտնել էր, որ որոշել է վայր դնել իր լիազորությունները և այլևս իրեն չեն հետաքրքրում «ВКонтакте»-ում ձևական պաշտոնները: Իր պաշտոնից հրաժարվելու որոշումը Դուրովը բացատրել էր նրանով, որ ընկերության ղեկավարման գործում իր գործողությունների ազատությունը զգալիորեն կրճատվել է բաժնետերերի կազմում փոփոխություններից հետո: Մինչ այդ Դուրովը դադարել էր լինել «ВКонтакте»-ի համասեփականատեր՝ վաճառելով իր 12 տոկոսը «Մեգաֆոնի» գլխավոր տնօրեն Իվան Տավրինին, որն էլ մարտ ամսին իր փաթեթը վերավաճառել էր Mail.ru Group-ին, որն արդյունքում ստացել էր սոցցանցի նկատմամբ վերահսկողություն:

Պավել Դուրովը հետ է կանչել «ВКонтакте»-ից հեռանալու մասին իր դիմումը