Facebook-ը մտադիր է ինտերնետով ապահովել ամբողջ աշխարհը (տեսանյութ)

00:32 • 03.04.14

Ինտերնետային հսկան՝ Facebook-ն արևային մարտկոցներով աշխատող անօդաչու փոքրիկ սարքեր կօգտագործի՝ ինտերնետ կապով ապահովելու ողջ մարդկությանը: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

 

Բացի Oculus VR ընկերության ձեռքբերումից՝ վիրտուալ իրականության նորարարական սաղավարտ ստեղծող IT-հսկան կգնի նաև Ascenta ընկերությունը, որն այժմ զբաղվում է արևային էներգիայով աշխատող անօդաչու սարքերի նախագծման աշխատանքներով: Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ գործարքը 20 մլն դոլար կարժենա:


Ascenta ընկերության թիմի 5 անդամ միացել է Facebook-ի կողմից վերջերս ստեղծված Connectivity Lab ստորաբաժանմանը, որի նպատակնաշխարհի այն տարածքների  ինտերնետով ապահովումն է, որտեղ դեռևս ինտերնետ կապ չկա:


Թռչող սարքը 20.000 մետր բարձրությունից  ինտերնետ «կբաշխի» հսկա WiFi-երթուղղիչի տեսքով, իսկ «բաշխման» համար կկիրառվեն լազերներ:


Ինտերնետի գրավման Ցուկերբերգի պլանները առիթ են հանդիսացել զավեշտալի ինտերնետ-տարածության ստեղծման համար. FB ստեղծողը պատկերված է Օսթին Պաուերսի ֆիլմի գլխավոր ոճրագործի՝ «Dr. Evil»-ի տեսքով:


 

 


 

Facebook-ը մտադիր է ինտերնետով ապահովել ամբողջ աշխարհը (տեսանյութ)