Օրգանիզմում առկա սպիտակուցները կարելի է օգտագործել ճարպակալման դեմ

22:23 • 03.04.14

Քենիայի համալսարանից Սայմոն Մուսիոկա Մվանգին գտնում է, որ օրգանիզմում սպիտակուցային բարձր կոնցենտրացիան, որը հայտնի է որպես «Glial derived neurotrophic factor» (GDNF) և պատասխանատու է օրգանիզմի համակարգերի ներքին հավասարակշռության համար, կարող է օգնել գիրության դեմ պայքարելու գործում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DNA India-ին:


Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ նույն GDNF-ը մեծացնում է ճարպային դարչնագույն և սպիտակ, ինչպես նաև՝ մկանային հյուսվածքների բջիջների կալորիականության այրման ցուցանիշները:


Հայտնի է նաև, որ GDNF-ը նպաստում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջջների տարբեր պոպուլյացիաների պահպանության գործընթացին:Այդ բջիջները կարևոր են մարսողության և մկանային վերահսկողության համար:

 

 

Օրգանիզմում առկա սպիտակուցները կարելի է օգտագործել ճարպակալման դեմ