Վաղ տարիքից ծխողներն ակամա ազդում են իրենց ապագա երեխաների նյութափոխանակության վրա

23:53 • 03.04.14

Բրիստոլի համալսարանի հաշվետվության մեջ նշվել է, որ եթե տղամարդիկ սկսում են ծխել մինչև 11 տարեկանը, ապա նրանց ապագա երեխաների մոտ հասունացման տարիքում քաշի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Zee News-ին:


Հետազոտությունները փաստել են, որ այն հայրերի երեխաները, ովքեր 11-ից ցածր տարիքում են սկսել ծխել, ավելի նիհար են եղել, քան՝ 11-ից հետո ծխողների երեխաները: Դա բացատրվում է նրանով, որ մինչև սեռական հասունության ժամանակահատվածը մարդկային զարգացման փուլը արտաքին գործոնների հանդեպ ավելի զգայուն է:


 

Վաղ տարիքից ծխողներն ակամա ազդում են իրենց ապագա երեխաների նյութափոխանակության վրա