Շոկոլադը կարող է կանխել գիրացումը և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը. հետազոտություն

23:29 • 04.04.14

Գիտնականների կատարած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադը կանխում է գիրացումը և երկրորդ տիպի շաքարախտի առաջացումը:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ կակաոյի մեջ առկա հակաօքսիդանտը կարող է խոչընդոտել քաշի ավելացմանը և նպաստել արյան մեջ շաքարի ցածր պարունակությանը:


Ապացուցվել է, որ մուգ շոկոլադ ուտելը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը, նվազեցնել ախորժակը և իջեցնել արյան ճնշումը:


 

Շոկոլադը կարող է կանխել գիրացումը և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը. հետազոտություն