Լյուքսեմբուրգում առաջին անգամ դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել

20:00 • 04.04.14

Լյուքսեմբուրգի տարածքում Բնության պատմության ազգային թանգարանի աշխատակիցներն առաջին ագնամ դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:


Ինչպես ներկայացնում է Euromag-ը` թանգարանի պաշտոնական ներկայացուցիչ Մատրիկ Միխաելին հաստատել է, որ Լյուքսեմբուրգի տարածքում յուրօրինակ գտածոներ են հայտնաբերվել:


Հաղորդվում է, որ գիտնականները դեռևս չեն կարող հստակ ասել` կենդանական աշխարհի հնագույն ներկայացուցչի ծնոտի մա՞ս են հայտնաբերել, թե՞ ստորին վերջույթի մատի ֆալանգ:


Հետազոտողները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, հայտնաբերված ոսկորները պատկանում են տիրանոզավրերի ենթատեսակին, որոնք բնակվել են 200 մլն տարի առաջ:
 

Լյուքսեմբուրգում առաջին անգամ դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել