Facebook-ը 1.5 մլն դոլար է վճարել հաքերներին

17:24 • 04.04.14

Facebook սոցկայքը նախորդ տարի համագործակցելու է հրավիրել 330 հաքերի աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք պետք է գտնեին սոցկայքի խոցելի հատվածները։ Facebook-ը ծախսել է 1.5 մլն դոլար, նշվում է ընկերության զեկույցում։

 

Թերացումները հայտնաբերած հաքերների թվով առաջատար են Ռուսաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի ներկայացուցիչները, գրում է rbc.ru-ն։

 

Ամենահաջողակ հաքերներից մեկը դարձել է 27-ամյա բրազիլացի Ռեժանալդո Սիլվան։ Ծրագրավորողը նոյեմբերին հայտնաբերել է սխալ, որը թույլ էր տալիս չարագործներին ստանալ կայքի սերվերների և կոդերի հասանելիությունը։ Դա կարող էր հանգեցնել օգտատերերի հաշիվները կոտրելուն և վիրուսները տարածելուն։ Բրազիլացի հաքերն այդ աշխատանքի համար ստացել է 33.500 դոլար, այնուհետ սոցկայքը նրան աշխատանք է առաջարկել։
 

Facebook-ը 1.5 մլն դոլար է վճարել հաքերներին