Mercedes-Benz-ը մարտին ռեկորդային քանակով ավտոմեքենաներ է վաճառել

17:44 • 04.04.14

Գերմանական Mercedes-Benz ընկերության համար մարտ ամիսը ռեկորդային է եղել ընկերության ողջ պատմության ընթացքում, ասվում է Daimler AG ընկերության հաղորդագրությունում։

 

Փետրվար ամսվա համեմատ վաճառքի ծավալների ցուցանիշն ավելացել է 13.3%-ով և կազմել 158.500 մեքենա։ Հաջողակ մարտն այդպիսով ավարտել է նաև հաջողակ եռամսյակը, որը նույնպես լավագույնն է դարձել վաճառքների առումով ընկերության 1.5-դարյա պատմության ընթացքում, գրում է autonews.ru-ն։

 

«Ընթացիկ տարվա սկիզբը շարունակում է 2013թ. մեր հաջողությունները, երբ մենք թողարկեցինք մի քանի նոր մոդելներ»,- նշել է ընկերության վաճառքների բաժնի ղեկավար Օլա Կալենիուսը։

 

Mercedes-Benz-ը մարտին ռեկորդային քանակով ավտոմեքենաներ է վաճառել