Երիտասարդ տարիքում սրտի մարզումները ուղեղի արդյունավետ աշխատանքի երաշխիք են
Աերոբիկ ծանրաբեռնվածությունը 20 տարեկանում ճիշտ ընտրություն է, քանի որ կօգնի պաշտպանել ուղեղը միջին տարիքում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Խորհուրդ է տրվում նաև զբաղվել վազքով, հեծանվավազքով և լողով: Այդ պարապմունքները 20 տարի հետո թույլ կտան խնայել հիշողությունն ու ճանաչողական կարողությունները:
Այս եզրահանգմանն են եկել Մինեսոտայի համալսարանի աշխատակիցները՝ ուսումնասիրելով մոտ 3000 առողջ մարդկանց, որոնց միջին տարիքը եղել է 25-ը:










