Թուրքիայում Twitter-ի արգելքը հանվել է, շարունակում է արգելափակված մնալ YouTube-ը

10:10 • 04.04.14

Թուքիայի հեռահաղորդակցային կարգավորիչ հանձնաժողովը չեղյալ է համարել երկրում Twitter սոցկայքի արգելքը՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի վճռի վրա, ըստ որի՝ սոցկայքի արգելափակումը հակասում է քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքին։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ հղում անելով Hurriyet-ին, որոշման կապակցությամբ ամերիկյան սոցկայքի ղեկավարությունը, ԱՄՆ-ի պետդեպը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իրենց գոհունակությունն են հայտնել։

 

Այնուհանդերձ, Թուրքիայում շարունակում է արգելափակված մնալ YouTube ժամանցային կայքը, որի աշխատանքն այդ երկրում դադարեցվել էր 1 շաբաթ առաջ։ Այս արգելքը վերացնելու դատական գործընթացը շարունակվում է։

 

Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորիչ հանձնաժողովը մարտի 21-ին արգելափակել էր Twitter-ը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով։

Թուրքիայում Twitter-ի արգելքը հանվել է, շարունակում է արգելափակված մնալ YouTube-ը