Եվրոպայում կզբաղվեն ջրածնային ավտոմեքենաների ենթակառուցվածքների զարգացմամբ

23:59 • 05.04.14

Մեքենաներ և ջրածնային վառելիք արտադրող ընկերությունները Լոնդոնում ջրածնային վառելիքով աշխատող տրանսպորտային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման համատեղ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է Forbes.Украина-ն՝ հղում կատարելով «Ведомости»-ին:


HyFIVE (ջրածնային նորարարական միջոցներ) ծրագիրը հանդիսանում է այսպիսի ծրագրերից ամենախոշորը Եվրոպայում և ներառում է 31 մլն ֆունտ (38.4 միլիոն եվրո) ներդրում:


Ծրագիրը ղեկավարում է Greater London-ի ադմինիստրացիան, գործընկերներ են դարձել այնպիսի ավտոարտադրող ընկերություններ, ինչպիսիք են՝ BMW-ն, Daimler-ը, Honda-ն Hyundai-ն և Toyota-ն, ինչպես նաև` որոշ գազարդյունաբերող ընկերություններ՝ AIR Products-ը, Copenhagen Hydrogen Network, ITM Power-ը, Linde-ը և BMP-ն:


Ծրագիրը ֆինանսավորվում է պետական մասնավոր գործընկերության աջակցությամբ:
 

Եվրոպայում կզբաղվեն ջրածնային ավտոմեքենաների ենթակառուցվածքների զարգացմամբ