ՆԱՍԱ-ն հնարավորություն կտա յուրաքանչյուրին կառուցել իր սեփական հրթիռը
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, շուտով հնարավորություն կտա ամեն մարդու իրականացնել իր մանկության երազանքն ու սեփական հրթիռը կառուցել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ՆԱՍԱ-ն պատրաստվում է ապրիլի 10-ին գործարկել տվյալների նոր կայք, որտեղ ներկայացված կլինեն գործակալության՝ 1.000-ից ավելի նախագծերի ծրագրակազմերը։
Դրանց մեջ կլինեն նաև հրթիռի և մարսագնացի կառուցման համար անհրաժեշտ տեղեկություններն ու ցուցումները, ինչը հնարավորություն կտա ոչ միայն նախագծել օբյեկտի դիզայնը, այլև դրա կառավարման համակարգը։
Ներկայացվելիք բոլոր տվյալները հասանելի կլինեն անվճար ներբեռնման համար։










