5-ամյա երեխան կարողացել է կոտրել Xbox-ի պաշտպանությունը
Հնգամյա Քրիստոֆեր ֆոն Հասսելը կարողացել է կոտրել խաղային Xbox համակարգի պաշտպանությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
Նա կարողացել է մտնել իր հոր Xbox Live հաշիվը, և մուտք գործելիս մի քանի անգամ սեղմել է «տարածություն», ապա՝ «մուտք» կոճակը։
Նրա հայրը, ով համակարգչային անվտանգության մասնագետ է, նշել է, որ երկար ժամանակ չի հասկացել, թե ինչպես է երեխան կարողացել այն խաղերին հասանելիություն ստանալ, որոնք սահմանափակված էին։
Ապա նա սխալի մասին իրազեկել է Microsoft ընկերությանը, որին պատկանում է Xbox-ը, և ընկերությունը շնորհակալություն է հայտնել։
Քրիստոֆերի ծնողների խոսքերով՝ առաջին անգամը չէ, որ տղան ցուցադրում է զարմանալի հնարամտություն կամ հաջողություն. ավելի փոքր տարիքում նա կարողացել էր անջատել սմարթֆոնի պաշտպանական համակարգը։










