Մեծ Բրիտանիայում հնարավոր կլինի ՄԻԱՎ-ի դեմ ստուգում անցկացնել տանը

17:21 • 06.04.14

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ վաճառքում կարող են հայտնվել ՄԻԱՎ-ի ստուգման թեստեր, ինչը հնարավոր է դարձել օրենսդրական համապատասխան փոփոխության շնորհիվ, այս մասին հայտնում է BBC-ն:


Օրենքի նպատակն է օգնել Մեծ Բրիտանիայի 25 հազար ՄԻԱՎ չախտորոշված մարդկանց, որոնք ենթադրաբար ունեն տարբեր վարակներ:


Դեռևս սեպտեմբերին հաստատված օրենքը ուժի մեջ է մտել կիրակի օրը:


Նախկինում մարդիկ կարող էին թեստը տանն անցկացնել, սակայն անալիզի համար դրանք ուղարկվում էին փորձաքննության, իսկ արդյունքները նրանց էին հայտնում հեռախոսով:


Սպասվում է, որ թեստերը բրիտանական շուկայում կհայտնվեն կամ այս տարվա վերջին, կամ 2015-ին:


Թեստը կարելի է անցկացնել դրա վրա մատից արյուն կամ բերանից թուք կաթեցնելով:

 

Մեծ Բրիտանիայում հնարավոր կլինի ՄԻԱՎ-ի դեմ ստուգում անցկացնել տանը