Պանամայի մայրաքաղաքում իր աշխատանքն է սկսել Կենտրոնական Ամերիկայում առաջին մետրոն
Պանամայում տոնական միջոցառում է կայացել՝ նվիրված երկրի մայրաքաղաքում Կենտրոնական Ամերիկայի առաջին մետրոպոլիտենի բացմանը: Այն կառուցելու համար պահանջվել է ռեկորդային կարճ ժամանակ՝ ընդամենը երեք տարի, հաղորդում է Russia Today-ը:
Պանամայի նախագահի՝ Ռիկարդո Մարտինելիի խոսքերով՝ մետրոն թույլ կտա քաղաքին լուծել լուրջ տրանսպորտային խնդիրները:
Մետրոյի առաջին գծի բացվելուց հետո քաղաքացիները կկարողանան անցնել ճանապարհը մինչև նպատակակետ մոտ 20 րոպեների ընթացքում՝ նախկինում ծախսած 2 ժամի փոխարեն:
Մետրոպոլիտենի կառուցման պլանը դարձել է ներկայիս կառավարության գլխավոր նախագծերից մեկը՝ Պանամայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի մոդերնիզացման ուղղությամբ: Մետրոյի առաջին գծի երկարությունը 13.7 կիլոմետր է:










