Գիտնականները դելֆինների հետ խոսելու եղանակ են գտել` CHAT-ի միջոցով

23:48 • 07.04.14

World Dolphin Project ծրագրի շրջանակում գիտնականներն ստեղծել են մի սարք, որը կարող է դելֆինների խոսքը թարգմանել մարդկայինի: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


2013թ.-ի օգոստոսին WDP տնօրենը գիտնականին, ով ավելի քան 25 տարի դելֆինների հետ լողում էր կարիբյան ջրավազանում, առաջարկել է CHAT թարգմանիչ սարքի նախատիպը:


Հավելվածը դելֆինների կողմից անսպասելի արտաբերված ազդանշան է որսացել, որը անգլերեն թարգմանվել է «sargassum»: Այդես են կոչվում ծովային տարատեսակ ծովային ջրիմուռները:


Դելֆինները շփվում են այնպիսի ձայնային հաճախականությունների վրա, որոնք անհասանելի են մարդու ականջին, ընդ որում՝ նրանք չեն շրջում իրենց գլուխները շփման ընթացքում, այնպես որ՝ դժվար է հասկանալ, թե ինչն է ստիպել կենդանուն՝ «ասել» այս կամ այն բառը:
 

 

Գիտնականները դելֆինների հետ խոսելու եղանակ են գտել` CHAT-ի միջոցով