Էլեկտրոնային ծխախոտը բարձրացնում է նիկոտինային թունավորման հավանականությունը

23:59 • 07.04.14

2010-2014թթ.-ին ամերիկյան վերահսկման կենտրոնի փորձագետները նիկոտինային թունավորման բողոքների զգալի աճ են արձանագրել: Այս մասին հաղորդում է Meddaily-ին` հղում կատարելով Liberty Voice-ին:


Փորձագետների խոսքով՝ նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտը կարող է լուրջ թունավորման հանգեցնել: Բժիշկ Թոմ Ֆրիդենը նշել է, որ էլեկտրոնային ծխախոտները նիկոտին են մատուցում ոչ թե ծխի, այլ՝ գոլորշիների միջոցով:


Նախապես կարծիք կար, որ շուկայում էլեկտրոնային ծխախոտի ներմուծումը թույլ կտա հաղթահարել ծխախոտի հակումը, սակայն գիտնականները պնդում են, որ այն նոր տեսակի կախվածություն է առաջացնում:

 

 

Էլեկտրոնային ծխախոտը բարձրացնում է նիկոտինային թունավորման հավանականությունը