Քլորացված լողավազանում միզելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել

21:50 • 07.04.14

Քլորացված լողավազանում միզելը վտանգավոր հետևանքներ է ունենում: Ինչպես հայտնում է Meddaily-ն` Medical News Today-ին հղումով՝միզաթթուն ռեակցիայի մեջ է մտնում քլորի հետ` ստեղծելով կողմնակի ցնդող նյութեր, որոնք վնասակար են առողջության համար: Վտագանվոր հետևանքներ առաջացնող նյութերի մեջ կարելի է գտնել ցիանիդային քլորիդը (CNCI) և եռակի նատրիումի քլորիդը (NCI3):


Մեզի հետ ռեակցիայից բացի քլորը վտանգավոր է նաև քրտնարտադրանքի հետ միանալու դեպքում: Փորձագետները վերլուծել են լողավազանների ջուրը և պարզվել է, որ այն պարունակել է CNCI և NCI3: CNCI-ի միացությունը թունավոր է համարվում:


Այն շնչահեղձություն և տեղային գրգռվածություն է առաջացնում: Միացության ներշնչման պարագայում այն ազդում է սրտանոթային, թոքային և կենտրոնական նյարդային համակարգերի վրա: NCI3-ը կապում են նաև թոքային լուրջ վնասվածքների հետ:

 

 

Քլորացված լողավազանում միզելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել