ՆԱՍԱ-ն Արևի վրա տեղի ունեցած բոցավառման տեսանյութ է հրապարակել (շարժանկար, տեսանյութ)

21:06 • 07.04.14

ՆԱՍԱ-ի Արևային դինամիկան ուսումնասիրող աստղադիտարանը տեսանյութ է հրապարակել, որը պատկերում է Արևի մակերույթի վրա ապրիլի 2-ին տեղի ունեցած «միջին մակարդակի» բռնկումը կամ հզոր ճառագայթման պոռթկումը:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ Associated Press-ին հղումով, ՆԱՍԱ-ն YouTube-ում տեղադրված տեսանյութում պատկերվող արևային բռնկումն անվանել է «հիասքանչ»՝ այն ներկայացնելով դասական երաժշտության ներքո:

 

Բռնկումը ՆԱՍԱ-ն գնահատել է որպես միջին մակարդակի M6.5 պայթյուն: M դասի բռնկումները 10 անգամ ավելի թույլ են, քան X տեսակի բռնկումները:


ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վնասական ճառագայթումը չի կարող անցնել Երկրի մակերևույթից այս կողմ՝ ֆիզիկական ազդեցություն գործելով մարդկանց վրա:


 Solar Flare

 

ՆԱՍԱ-ն Արևի վրա տեղի ունեցած բոցավառման տեսանյութ է հրապարակել (շարժանկար, տեսանյութ)