Նյութապաշտներն ուրախություն չեն ապրում նույնիսկ՝ իրենց նպատակներին հասնելիս
Բեյլորի համալսարանին կից արվեստի և գիտության քոլեջի անցկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նյութապաշտներն ավելի հաճախ են դժգոհում և դեպրեսիաների մեջ ընկնում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն` հղում կատարելով Medical News Today-ին:
Նյութապաշտ դիրքորոշում ունեցող մարդիկ երբեք գոհունակություն չեն զգում այն ամենից, ինչ ունեն, մինչդեռ երախտագիտությունը դրական տրամադրվածության նշան է:
Մարդը բնությունից սոցիալական է ստեղծվել, ուստի ի սկզբանե տրամադրված է օգնել ուրիշներին, սակայն նյութապաշտները ավելի կենտրոնացած են անձնականի, ավելի ճիշտ՝ այն ամենի վրա, ինչ չունեն:










