Բջջային հեռախոսը գրպանում կրելու սովորույթը կարող է ազդել ինտիմ կյանքի վրա
Գիտնականները շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք բջջային հեռախոսը գրպանում կրելու սովորույթը ռիսկային է համարվում տղամարդկանց ինտիմ կյանքի համար: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով CTV News-ին:
Ավստրիայի և Եգիպտոսի գիտնականների վերջին եզրակացությունների համաձայն՝ բջջային հեռախոսի ամենօրյա ազդեցությունը միանշանակ էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի է հանգեցնում:
Գիտնականներն ուսումնասիրել են տղամարդկանց 2 խմբի: Դիտարկումը տևել է 6 տարի: Առաջին խմբից 20 տղամարդ ունեցել է էրեկտիլ դիսֆունկցիայի խնդիր, իսկ երկրորդ խմբից 10 տղամարդ ինտիմ ոլորտում որևէ խնդիր չի ունեցել:
Մասնակիցներից յուրաքանչյուրը հարցաշար է լրացրել բջջայինների՝ գրպանում ամենօրյա կրելու մասին: Այն մասնակիցները, ովքեր խնդիր են ունեցել, հեռախոսը ձեռքին կամ գրպանում են պահել օրական 4.4 ժամ, իսկ մյուս խմբի տղամարդիկ՝ 1.8 ժամ:










