Սթիվ Ջոբսը 2011թ. պատրաստվում էր Google-ի դեմ «սրբազան պատերազմի»
Ծաղրանկարում՝ Սթիվ Ջոբսն ու Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր ու նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսն իր մահից 1 տարի առաջ (մահացել է 2011-ին) պատրաստվում էր մրցակից Google ընկերության դեմ «սրբազան պատերազմի»։
Ինչպես նշում է The Telegraph-ը, այս մասին հայտնի է դարձել միայն այժմ, երբ հայտնվել է Ջոբսի ուղարկած խիստ գաղտնի էլեկտրոնային նամակը։ Դրանում նա նշում է, որ ցանկանում է մրցել Google-ի հետ ամեն հարցում՝ սկսած cloud ծառայություններից մինչև բջջային օպերացիոն համակարգերի ստեղծումը։
Հայտնի է, որ գաղտնի նամակը Ջոբսն ուղարկել էր իր ընկերության 100 պաշտոնյաներին՝ ընդգծելով այն բոլոր ռազմավարական քայլերը, որոնց միջոցով Apple-ը պետք է հաղթեր 2011թ. սկսվելիք «սրբազան պատերազմում»։
Ըստ նամակի՝ Ջոբսի առաջնային նպատակն էր iOS օպերացիոն համակարգի հիմքով ստեղծել այնպիսի ժամանակակից գաջեթներ (սարքեր), որոնք ամենացանկալին կլինեին օգտատերերի համար։










