Իսպանացիները խոզապուխտի և կարմիր գինու համադրությամբ դիետա են մշակել
Գիրության ուսումնասիրման և կանխարգելման եվրոպական բժշկական ինստիտուտի (IMEO) բժիշկ Ռուբեն Բրավոն կարմիր գինու և իսպանական խոզապուխտի՝ խամոնի վրա հիմնված դիետա է մշակել: Այս մասին հղորդում է Росбалт.ru-ն:
Այդպիսի սննդակարգը մեկ ամսվա ընթացքում թույլ է տալիս մարմնի քաշից և ֆիզիկական ակտիվությունից կախված՝ 4-ից 6 կգ. քաշի անկում արձանագրել: Դիետայի ժամանակ ամենկարևորը բազմազան և առողջ ամենօրյա սննդակարգն է, որը ներառում է վերոնշյալ 2 արտադրանքը:
Մասնագետների խոսքով՝ կարմիր գինին նվազեցնում է անոթային հիվանդությունների աթերոսկլերոզի, ալցհեյմերի հիվանդության ռիսկը, ինչպես նաև՝ դանդաղեցնում է օրգանիզմի բջջային ծերացումը:
Էստամադրի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Խոսե Կամպիլյոն նշել է, որ օրական 120 գրամ խամոնի սպառումը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդի մակարդակը:
Դիետայի մանրակրկիտ նկարագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում:










