Ձմերուկի օշարակը փոխարինում է ճնշումն իջեցնող դեղորայքին
Ձմերուկը իջեցնում է արյան ճնշումը՝ նվազեցնելով գեր մարդկանց մոտ սրտի կաթվածի ռիսկը: Այս մասին հղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Ինչպես հայտնի է՝ սրտի ճակատագրական «հարձակումների» մեծ մասը տեղի է ունենում ձմռանը՝ ցածր ջերմաստիճանի պարագայում:
Չսառչելու համար մարմինն սկսում է գործադրել բոլոր ջանքերը, և օրգանիզմում գերբեռնվածություն է առաջանում սրտի և անոթների վրա, ինչի արդյունքում էլ բարձրանում է ճնշումը:
Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Արտուրո Ֆիգերոայի խոսքով՝ կամավորների վրա փորձարկումներն ապացուցել են, որ ձմերուկի օշարակի օգտագործումից հետո մարդկանց մոտ նվազում է արյան ճնշումը:










