ԱՄՆ-ում ուսանողը հանուն գիտության մեղուների խայթոցների է ենթարկվել
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեղուների խայթոցի նկատմամբ մարդու մարմնի ամենազգայուն մասը քիթն է, հայտնում է gazeta.ru-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ դա հնարավոր է եղել պարզել մի ուսանողի միջոցով, որը հանուն գիտության համաձայնել է ենթարկվել մեղուների խայթոցների:
Քորնուելի համալսարանից Մայքլ Սմիթ անունով ուսանողի մասնակցությամբ գիտափորձը տևել է 38 օր: Նա մարմնի վրա ընտրել է 25 հատված և ամեն օր ենթարկվել 5 մեղվի խայթոցի: Ապա իր զգացողությունները գնահատել է 10 բալանոց համակարգով:
Սմիթը պնդում է, որ ամենից ցավոտ է, երբ մեղուն կծում է քթի ծայրը. նման խայթոցը ստացել է 9 բալ: Վերին շրթունքի ցավը հետազոտողը գնահատել է 8,7 բալ, իսկ սեռական օրգանինը՝ 7,3:
Մեղվի հարձակումներից ամենաքիչ ցավոտությունը գրանցած մարմնի մասերն են նախաբազուկը, ոտքի միջնամատը, գլուխը (2,3 բալ):










