Բրիտանացի բժիշկները մտադիր են թմրամոլներին բուժել գումարի օգնությամբ
Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի (NHS) աշխատակիցները թմրանյութերից կախվածության դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել:
Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ Independent-ին հղումով, կլինիկայի փորձարկումների շրջանակում վերոնշյալ կազմակերպության պատասխանատուները 10 ֆունտ ստերլինգի կտրոններ են հանձնում իրենց հիվանդներին այն դեպքում, եթե նրանց մեզում արգելված թմրամիջոցների հետքեր չհայտնաբերվեն:
Ենթադրվում է, որ այս հետազոտության արդյունքները կհրապարակվեն երկու տարուց, սակայն որոշ մանրամասներ հայտնի կդառնան նախքան հետազոտության ավարտը: Փորձարկման ընթացքում հիվանդները ստիպված կլինեն մեզի փորձաքննություն հանձնել ամեն շաբաթ: Փորձարկմանը կմասնակցեն ափիոնային, այդ թվում՝ հերոինային կախվածությամբ տառապող մարդիկ:










