1.5 մլն դոլար. հայտնաբերվել է ոսկու ամենամեծ բնակտորն աշխարհում (տեսանյութ)

13:46 • 09.04.14

Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրություններից հետո հայտնել են, որ Վենեսուելայի գետերից մեկում տարիներ առաջ հայտնաբերված ոսկու բնակտորն ամենամեծն է աշխարհում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 1.5 մլն դոլար արժողությամբ բնակտորն ունի 217.78 գր քաշ ու իր չափով նման է գոլֆի գնդակի։

 

Բնակտորի տերը պատմել է, որ նմուշը հայտնաբերվել է տարիներ առաջ, սակայն դրա գոյության մասին ոչ ոք չի իմացել։ Սակայն հետազոտողների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո հայտնի է դարձել, որ այն աշխարհում ամենամեծ բնակտորն է։

 

Բնակտորի տերը պատմել է, որ տարիներ առաջ աճուրդի տներից մեկը հրաժարվել է այն վաճառքի հանել՝ չհավատելով, որ մետաղը բնական է։ Սակայն այժմ նմուշը ռեկորդակիր է։
 

 

1.5 մլն դոլար. հայտնաբերվել է ոսկու ամենամեծ բնակտորն աշխարհում (տեսանյութ)