Հյուսիսային Կորեայում նոր սմարթֆոն են թողարկել

11:00 • 09.04.14

Հյուսիսային Կորեայում թողարկել են նոր Pyongyang սմարթֆոն, որը ստացել է Pyongyang Touch անվանումը, գրում է Газета-ն՝ հղում անելով հյուսիսկորեական Choson Sinbo պարբերականին։

 

Նշվում է, որ սարքի գնորդների մեծամասնությունը երիտասարդներն են։ Սմարթֆոնը հաճախ ընտրում են ուսանողները և պաշտոնյաները, քանի որ Pyongyang Touch-ում տեղադրված են օտար լեզուների բառարաններ, սակայն չի նշվում, թե հատկապես որ լեզուներով են դրանք։

 

«Հյուսիսային Կորեայի գրեթե բոլոր քաղաքացիներն ինտերնետի հասանելիություն չունեն ոչ համակարգիչների, ոչ բջջային հեռախոսների միջոցով»,- նշում է պարբերականը։

 

Pyongyang Touch-ը կթողարկվի վարդագույն, կապույտ և սպիտակ գույներով։
 

Հյուսիսային Կորեայում նոր սմարթֆոն են թողարկել