Toyota-ն հետ է կանչում 6,4 մլն մեքենա

11:43 • 09.04.14

Toyota մեքենաշինական ընկերությունը 6.4 մլն մեքենա է հետ կանչում ամբողջ աշխարհում, հայտնում է BBC-ն: Դրա համար 5 տարբեր պատճառ կա:

 

3.5 մլն մեքենա հետ է կանչվում, որպեսզի դրանցում փոխարինվի օդային բարձիկին կցված պարուրաձև մալուխը: Հավանականություն կա, որ վթարի դեպքում օդային բարձիկը չբացվի:

 

Այլ խնդիրների թվում են նստատեղերի երկաթե հիմքերը, ղեկը, դիմապակու մաքրիչները և շարժիչի՝ բռնկվելու վտանգը:

Toyota-ից ասել են, որ իրենց հայտնի չեն վթարներ, վնասվածքներ կամ մահվան ելքեր՝ նշված խնդիրներից:

 

Առայժմ հայտնի է միայն շարժիչից առաջացած երկու հրդեհի մասին:

 

Մինչ այժմ Toyota-ի 20.000 մեքենաների 6 մոդելներ և Subaru Trezia-ներ հետ են կանչվել՝ շարժիչի հետ կապված նորոգման աշխատանքներ կատարելու համար:

Toyota-ն հետ է կանչում 6,4 մլն մեքենա