Microsoft-ը ներկայացրել է ավտոմոբիլային Windows-ի նախատիպը

01:14 • 09.04.14

Microsoft ընկերությունը ներկայացնում է Windows ավտոմոբիլային օպերացիոն համակարգի նախատիպը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Motor-ին:


Նրա ինտերֆեյսն ունի նույն «սալիկապատ» կառուցվածքը, ինչ բջջային սարքերի և անհատական համակարգիչների վերջին օպերացիոն համակարգերը: Օպերացիոն համակարգն աշխատում է MirrorLink սմարթֆոնների էկրանների տեխնոլոգիաների վերարտադրությամբ:


Այն թույլ է տալիս փոխազդել մեքենայի հետ կողմնակի սարքի օգնությամբ և՝ հակառակը: Այն գործարկվում է սենսորային էկրանին դիպչելու միջոցով:


Համակարգը նաև հնարավորություն է տալիս էկրաններին կարդալ հեռախոսին եկող տեքստային հաղորդագրություններ:
 

Microsoft-ը ներկայացրել է ավտոմոբիլային Windows-ի նախատիպը