Սննդի որակն ու ասթմայի ծանրությունը փոխկապակցված են
Ավստրալիայի գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները փաստում են, որ պատշաճ դիետան կարող է նվազեցնել ասթմայի ախտանիշները: Այս մասին հղորդում է Meddaily-ն` հղում կատարելով NDTV Cooks-ին:
Պարզվել է, որ ճարպերով հագեցված սննդակարգը բարձրացնում է ասթմայի «հարձակումների» վտանգը: Բացի այդ, հագեցած ճարպերը նվազեցնում են ասթմայի համար նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը:
Նյուքասլ համալսարանի կենսաքիմիկոս Լիզա Վուդը նշել է, որ մշակվել է օգտակար և վնասակար սննդամթերքների ցուցակը, որից կարող են օգտվել ասթմատիկները: Սակայն դա չի նշանակում, որ սննդակարգը ամբողջությամբ փոխարինում է դեղորայքին:
Մասնագետներն ընդհանուր առմամբ՝ առաջարկում են բանջարեղեն և միրգ օգտագործել: Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե արդյո՞ք վատ սնվելը մեծացնում է ասթմայի ռիսկային գործոնը:










