Facebook-ն ու Google-ն ուժեղացնում են սեփական գովազդային գործակալությունները
Facebook և Google ընկերություններն ուժեղացնում են սեփական գովազդային գործակալությունները՝ Budweiser-ի և Ford-ի նման բրենդների համար գովազդային արշավներ մշակելու նպատակով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ինչպես հիշեցնում է թերթը, Facebook-ը և Google-ն ընդհանուր առմամբ տարեկան աշխատում են 60 միլիարդ դոլար իրենց կայքերում գովազդային տարածքների վաճառքի դիմաց:
Գովազդի արտադրման գծով Facebook-ի և Google-ի ստորաբաժանումները՝ The Zoo-ն և The Creative Shop-ը, դեռևս ոչ մեծ գործակալություններ են, գրված է հոդվածում: The Zoo-ում աշխատում է մոտ 100 մարդ, իսկ The Creative Shop-ում՝ 70:
«Սակայն դրանք արագորեն ընդլայնվել են մի քանի տարի առաջ դրանց ստեղծումից ի վեր»,- նշված է թերթում: Թերթը հավելում է, որ Facebook-ը և Google-ը ցանկանում են փոխել այն, թե ինչպես են բրենդներն ընկալում իրենց պլատֆորմները:










