Ամերիկացի օդաչուները Google Glass են փորձարկում
Ամերիկյան գիտահետազոտական BATMAN ընկերությունն Օհայո նահանգում ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի բազայում Google Glass-ի փորձարկում է անցկացնում՝ մարտերում դրանց կիրառության հեռանկարով, հայտնում է Russia Today-ը:
BATMAN-ում Google Glass-ն ունիվերսալ սարքավորում չեն համարում, սակայն այս «խելացի ակնոցի» կիրառումը կարող է օգնել կործանիչների և ռմբակոծիչների աշխատանքը ցամաքից կոորդինացնելու, ինչպես նաև՝ փրկարարական և որոնողական ախատանքների համար:
Առայժմ հետազոտողները գոհ են արդյունքներից: Սարքը քիչ էներգիա է սպառում, հարմար է կրել, չի արգելափակում պատկերները և չի խոչընդոտում տեսարանը: BATMAN-ում ամենից շատ հավանում են, թե որքան մատչելի է դարձնում Google Glass-ը տեղեկատվությունը:
Google-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի հետ գործընկերային պայմանագրեր չունի, հետազոտողները պարզապես ակնոցի 2 նմուշ են ձեռք բերել՝ Explorer ծրագրի համար:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ստորաբաժանում հանդիսացող BATMAN ընկերությունը զբաղվում է զինվորականների կարիքների համար հետազոտություններով և մասնագիտացված ծրագրավորում ստեղծելու հարցերով:










