Սրտիկ «բագը» սպառնում է համացանցի միլիոնավոր օգտատերերի տվյալների անվտանգությանը
Համաշխարհային սարդոստայնի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է Heartbleed կոչվող «բագի» պատճառով, ինչը ծրագրային ապահովման համակարգում տեղի ունեցած խոտան է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, արդյունքում՝ հաքերների ձեռքում կարող են հայտնված լինել օգտատերերի անձնական տվյալները, բանկային քարտերի համարներն ու դրանց գաղտնաբառերը։
Ինտերնետային ծառայությունների մատուցմամբ զբաղվող բազմաթիվ խոշոր ընկերություններ ստիպված են եղել կոչ անել օգտատերերին փոխել իրենց գաղտնաբառերը։ Հայտնի է, որ Heartbleed-ից առավել շատ տուժել են Yahoo-ն ու դրա ծառայությունները։










