ՆԱՍԱ-ն ընտրել է Երկրի ամենատպավորիչ արբանյակային պատկերը (լուսանկար)
ՆԱՍԱ-ի՝ Երկիրն ուսումնասիրող աստղադիտարանի հայտարարած մրցույթում ընտրվել է 2013-ին ստացված արբանյակային լավագույն լուսանկարը:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ լավագույն պատկեր է ճանաչվել Իսպանիայի Կանարյան կղզիները վերևից պատկերող լուսանկարը: Գեղեցիկ պատկերն ընտրվել է ընթերցողների քավեարկության արդյունքում: Այն ընտրվել է եզրափակիչ փուլ անցած 32 լուսանկարներից:
Հաղթող լուսանկարն արվել է 2013-ին հունիսի 15-ին՝ ՆԱՍԱ-ի Terra արբանյակի կողմից: Ատլանտյան օվկիանոսը արծաթե գույն է ստացել ջրի մակերեսի արտացոլանքի շնորհիվ:











