Սոցիալական ցանցերը ոչնչացնում են ռոմանտիկ հարաբերությունները
Գիտնականների ուսումնասիրությունները փաստել են, որ սոցիալական ցանցերը բերում են հուզական, ֆիզիկական փոփոխությունների, ինչպես նաև՝ հարաբերությունների խախտման: Այս մասին հաորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Health India-ին:
Պարզվել է՝ Twitter-ի ակտիվ օգտատերերը հաճախ են իրենց զուգընկերների հետ կոնկրետ սոցիալական ցանցերի կողմից «հրահրվող» կենֆլիկտների մեջ մտնում:
Ընդ որում, Միսսուրի համալսարանից Ռասել Կլեյտոնի խոսքով՝ ռոմանտիկ հարաբերությունների տևողությունը բացարձակապես դեր չի խաղում նման պարագայում:
Կլեյտոնն ուսումնասիրել է Twitter-յան 581 տարբեր տարիքի օգտատերերի հաղորդագրությունների քանակը, գրառումները, մուտքերի քանակը և այլ օգտատերերի նամակների պատասխանները:
Պարզվել է՝ որքան ակտիվ են մարդիկ սոցցանցերում, այնքան ավելի է մեծ է զուգընկերների միջև կոնֆլիկների քանակը, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս կրճատել սոցցանցերից օգտվելու ժամանակահատվածը:










