Իսրայելը նոր լրտես-արբանյակ է արձակել տիեզերք
Իսրայելի իշխանությունները 4 տարվա դադարից հետո հերթական լրտես-արբանյակն են արձակել տիեզերք՝ այն հանելով Երկրի ուղեծրի վրա։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իշխանությունները նշել են, որ Ofek 10 արբանյակն օգտագործվելու է Իրանի միջուկային ծրագրերի, ինչպես նաև այդ երկրի կողմից արաբական պետությունների ընդդիմադիր խմբավորումներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու համար։
Արբանյակն արձակվել է Միջերկրական ծովի ափին գտնվող հրեական «Պալմաչիմ» կայանից։ Րոպեներ անց ստացվել են դրա բարեհաջող աշխատանքի ազդակները։










