Կանաչ թեյը խթանում է ուղեղի բջիջների կապը

01:25 • 10.04.14

Կանաչ թեյը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Բազելի համալսարանի մասնագետների կարծիքով՝ այն կարող է բարելավել նույնիսկ՝ մի քանի ճանաչողական գործառույթներ, այդ թվում՝ աշխատանքային հիշողությունը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:


Ըստ մասնագետների՝ այն կարող են օգտագործել հիշողության խնդիրներ և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ:


Առհասարակ, կանաչ թեյի էքստրակտը խթանում է ուղեղի միացությունները: Այդ մասին վկայում են հիշողության ուսումնասիրության փորձերը: 

Ուսումնասիրությունների ընթացքում մի խումբ կամավորների կանաչ թեյի էքստրակտ են առաջարկել, այնուհետև նրանց խնդրել են հիշողության որակի թեստ անցնել:


Մասնագետները ուղեղի գործունեությանը հետևել են МРТ սկաների միջոցով, որն էլ արձանագրել է ուղեղի միացությունների ակտիվ գործունեությունը:
 

Կանաչ թեյը խթանում է ուղեղի բջիջների կապը