Հնարամիտ ավստրիացին ստվարաթղթից ստեղծել է Porsche Boxster-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ)

14:00 • 11.04.14

Հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերության Boxster մոդելի գինը սկսվում է 50.400 դոլարից, սակայն Դուք կարող եք ունենալ այս մեքենայից, եթե կարողանաք հմտորեն օգտագործել երևակայությունը, ստվարաթուղթն ու հեծանվի ձողերը։

 

Ինչպես նշում է viralnova.com կայքը, հնարամիտ ավստրիացի Յոհանես Լագենդերը, ով շատ էր ցանկանում Porsche մեքենա ունենալ, հիանալի լուծում է գտել իր երազանքն առանց փողի իրականացնելու համար։
 

Ընդամենը 6 ամսում ծախսելով 1.000 ժամ՝ նա կարողացել է ստվարաթղթից ու հեծանվի ձողերից Boxster մոդելի կրկնօրինակը պատրաստել։ Նշվում է, որ մեքենան աշխատում է հեծանվի սկզբունքով ու զարգացնում է 8կմ/ժ արագություն։

 

 

 

Հնարամիտ ավստրիացին ստվարաթղթից ստեղծել է Porsche Boxster-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ)