Google Glass ակնոցները մեկ օրով ազատ վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում

13:46 • 11.04.14

Google ընկերությունը մտադիր է իր Glass «խելացի» ակնոցների պատմության մեջ առաջին անգամ սարքի ազատ վաճառք թույլ տալ, սակայն՝ միայն մեկ օրով, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի բոլոր բնակիչները, որոնց 18 տարին լրացել է և ովքեր պատրաստ են ծախսել 1500 դոլար կատարելությունից դեռևս շատ հեռու սարքի համար, կկարողանան գնել ակնոցն առանց հատուկ հրավերի։ Բավական է միայն գրանցվել նշված հղումով, գրում է աղբյուրը։

 

Սարքը մասսայականացնելու համար Google-ը, հավանաբար, պետք է վերանայի արժեքը։
 

Google Glass ակնոցները մեկ օրով ազատ վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում