Google-ն իր քարտեզներում Ղրիմը ներառել է Ռուսաստանի կազմում

15:26 • 11.04.14

Google որոնողական կայքը թարմացրել է իր քարտեզը, որում այժմ Ղրիմի Հանրապետությունը ներկայացված է որպես Ռուսաստանի Դաշնության տարածք, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Միևնույն ժամանակ maps.google.ru և maps.google.com քարտեզների վրա Ղրիմի և Ուկրաինայի միջև սահմաններ են հայտնվել, իսկ Ղրիմի և Ռուսաստանի միջև սահմանները ջնջվել են։

 

Ավելի վաղ իրենց քարտեզներում Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում էին ներառել Mail.ru Group և «Яндекс» ընկերությունները։
 

Google-ն իր քարտեզներում Ղրիմը ներառել է Ռուսաստանի կազմում