Ավելի բարակ, ավելի բարձրորակ, 2 չափսով. նոր մանրամասներ սպասվելիք iPhone 6-ի մասին. Business Insider

21:32 • 11.04.14

KGI Securities հետազոտական և ներդրումային ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն հայտարարել է, որ այս տարի Apple-ի iPhone-ները կներկայանան նոր փոփոխություններով:


Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ վերլուծաբանի կարծիքով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկան տարեվերջին երկու նոր, ավելի մեծ iPhone կթողարկի: Ըստ նրա՝ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը կներկայացնի 4.7 դյույմ անկյունագծով iPhone 6-ը, իսկ չորրորդ եռամսյակում՝ 5.5 դյույմ անկյունագծով iPhone 6-ը:


Տարբեր աղբյուրներում Apple-ի սպասվելիք նորույթի մասին նշվում է, որ այն ավելի մեծ էկրանով է ներկայանալու, 5.5 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող հեռախոսն ավելի բարձր կետայնություն կունենա, քան 4.7 անկյունագծովը:


Կուոյի կարծիքով՝ հեռախոսի բարակ եզրն էլ ավելի կբարակի՝ 10-20 տոկոսով: Հեռախոսն ինքնին ևս ավելի բարակ կլինի: Ըստ Կուոյի՝ այն կունենա 6.5-7 մմ հաստություն: Ներկայիս iPhone-ի հաստությունը 7.6 մմ է:

 

 

Ավելի բարակ, ավելի բարձրորակ, 2 չափսով. նոր մանրամասներ սպասվելիք iPhone 6-ի մասին. Business Insider