iWatch-ը 1.000 դոլարից թանկ կլինի և կարտադրվի 2 տարբերակով՝ տղամարդու և կնոջ համար (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը, ով նաև ոլորտի հմուտ վերլուծաբան է, ասել է, որ սպասվելիք iWatch «խելացի» ժամացույցի գինը գերազանցելու է 1.000 դոլարը։
Բացի այդ, նաև հավելել է, որ սմարթվոչն արտադրվելու է 2 տարբերակով՝ նախատեսված կնոջ ու տղամարդու համար։ Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդու մոդելը կունենա 1.5 դյույմ անկյունագծով էկրան, իսկ կնոջ մոդելը՝ 1.3 դյույմ։
Աղբյուրը նաև հաստատել է, որ նորույթը վաճառքում կհայտնվի արդեն տարեվերջին։ Նա նշել է, որ iWatch-ն արտադրվելու է տարբեր նյութերից, ինչից էլ կախված կլինի սմարթվոչի գինը։















