Lexus-ը գաղտնազերծել է NX կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)
Lexus ընկերությունը գաղտնազերծել է տուրբո շարժիչ ունեցող առաջին մոդելի՝ NX կոմպակտ քրոսովերի սերիական տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru կայքը՝ արտաճանապարհայինի հանրային դեբյուտը կկայանա ապրիլի վերջին՝ Պեկինի ավտոսրահում: Նոր մոդելը կմրցակցի Audi Q5-ի, BMW X3-ի և Range Rover Evoque-ի հետ:
Արտաճանապարհայինը կառաջարկվի երեք շարժիչով, հիմնական տեխնիկական հատկությունների մասին տվյալները դեռևս գաղտնի են պահվում: Հիբրիդային NX300h մոդելի ուժային համակարգը, հավանաբար, կհամալրվի էլեկտրական շարժիչով և 4 մխոցային 2.5 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որն աշխատում է Ատկինսոնի ցիկլով:
Նորույթը հասանելի կլինի նաև երկու բենզինային շարժիչով: NX200t տարբերակը կհամալրվի 2 լիտր տարողությամբ տուրբո շարժիչով, իսկ NX200-ը կհամալրվի նույն ծավալի մթնոլորտային շարժիչով:
Ինչպես և ակնկալվում էր՝ Lexus NX-ը ագրեսիվ արտաքին տեսք է ստացել. այն համալրվել է խոշոր վանդակաճաղերով, նեղ լուսադիոդային լուսարձակներով, ինչպես նաև՝ 17 դյույմանոց թեթև անվահեծերով:
Մոդելը հասանելի կլինի նաև F Sport սպորտային փաթեթով, որի կազմում կընդգրկվեն 18 դյույմանոց անվահեծերը, թափքի աերոդինամիկ տարրերը և սրահի առավել թնակարժեք կտորները:


























