Qanon.am. Գործարկվել է հայկական կայքերի նոր վարկանշային համակարգ

11:22 • 11.04.14

Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Այս մասին հայտնում են Qanon.am հայկական վարկանշային կայքի ադմինիստրացիայից։


Նշվում է, որ գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝ հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։


Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`«Sport» բաժնի կայքերի ընթերցողները տղամարդիկ են, «Entertainment / Rest / Women» և «Kids / Health» բաժիններինը՝ մեծապես կանայք, «Real Estate / Home» բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։


Համակարգն այս պահին տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն, և դրանց տեսակները մշտապես ավելացվելու են և բարելավվելու են։


Qanon.am-ը  նաև պաշտոնապես հայտարարում է, որ համակարգից կհեռացվեն բոլոր այն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց կայքի ցուցանիշների վրա, իսկ 3 ամիս անց պարբերաբար կտրամադրվեն հաշվետվություններ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և նրանց լեզուների մասին, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին և այլն։ 
 

Qanon.am. Գործարկվել է հայկական կայքերի նոր վարկանշային համակարգ