Land Rover-ը «թափանցիկ» մեքենա է ստեղծել (տեսանյութ)
Land Rover-ը նոր փորձնական տեխնոլոգիա է ներկայացրել, որի շնորհիվ արտաճանապարհայինը վերածվում է թափանցիկ մեքենայի:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ մեքենայի կապոտի տակ տեղադրված տեսախցիկների շնորհիվ հնարավոր է ցանկացած ապակու վրա ստեղծել «Թափանցիկ կապոտ» (Transparent Bonnet) էֆեկտը: Սա «անտեսանելի մեքենայական տեխնոլոգիա» կոչվող ծրագրի մի մասն է կազմում:
Մինչդեռ կապոտը իրականում չի անհետանում կամ իրականում անտեսանելի դառնում, տեխնոլոգիան թույլ է տալիս այն հենց այդպիսին տեսնել մեքենան վարելիս: Այս տեխնոլոգիան կկիրառվի Land Rover-ի կոնցեպտային մեքենայում, որը ընկերությունը կներկայացնի Նյու Յորքի միջազգային ավտոսրահում՝ ապրիլին:










