World of Tanks խաղը 2013թ. աշխատել է 475 մլն դոլար
Համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող բելառուսական Wargaming ընկերությունը խոշորագույնն է ճանաչվել հետխորհրդային երկրների շարքում։ 2013թ. ընկերությունը World of Тanks խաղի շնորհիվ վաստակել է 475 մլն դոլար։
Ինչպես նշում է vedomosti.ru-ն, ամերիկյան SuperData ընկերության վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ անցած տարի համացանցի օգտատերերը մոտ կես մլրդ դոլար են ծախսել այս խաղը գնելու համար։
Նշվում է, որ ավելի վաղ ոլորտի փորձագետները կանխատեսում էին, որ World of Tanks-ի շնորհիվ բելառուսական ընկերությունը կաշխատի 372 մլն դոլար։ SuperData-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2014թ. նշված խաղը կապահովի 506, իսկ 2015թ.՝ 590 մլն դոլար Wargaming-ի համար։










