Amazon-ը հունիսին կներկայացնի իր 3D էկրանով սմարթֆոնը. ԶԼՄ-ներ

11:14 • 12.04.14

Ամերիկյան Amazon խոշոր ընկերությունը մտադիր է այս տարվա երկրորդ կեսին թողարկել իր սեփական սմարթֆոնը՝ 3D էկրանով, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ը։

 

Պարբերականը նշում է, որ մի քանի շաբաթ առաջ ընկերությունը սարքը ներկայացրել է Սան Ֆրանցիսկոյում՝ հավելվածներ մշակողներին։

 

Ըստ ԶԼՄ-ների՝ սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը կկայանա հունիսին, իսկ շուկայում այն կհայտնվի սեպտեմբերի վերջին՝ ԱՄՆ-ում տոնական զեղչերի սեզոնի մեկնարկից առաջ։
 

Amazon-ը հունիսին կներկայացնի իր 3D էկրանով սմարթֆոնը. ԶԼՄ-ներ