Արագ սնունդը և ճարպային ուտելիքները քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում

00:10 • 12.04.14

Գիտնականներն զգուշացնում են, որ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդակարգը 28%-ով մեծացնում է կրծքագեղձի` հորմոնային կախվածություն ունեցող քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հաղորդում է Meddaily-ին` հղում կատարելով The Daily Mail-ին:


Բացի այդ՝ ճարպային սնունդը հանգեցնում է HER2 դեֆորմացված գենի հետ կապված քաղցկեղի առաջացմանը: Կրծքի ուռուցքների մեծամասնությունը սնվում է իգական սեռի էստրոգեն հորմոնով, իսկ ուռուցքների մեծ մասը զգայուն է պրոգեստերոն հորմոնի հանդեպ:


Ուշագրավ է, որ յուղոտ սննդակարգը, անկախ HER2 դեֆորմացված գենից, չի ազդում քաղցկեղի առաջացման ռիսկային գործոնի վրա:
Համապատասխան հայտնագործությունը կատարել է Միլանի ուռուցքների ազգային ինստիտուտի բժիշկ Սաբինա Սիերան: Նրա կարծիքով՝ այս պարագայում հատկապես՝ վտանգավոր են հագեցած ճարպերը:


2013թ.-ին իրականացված ուսումնասիրություններն էլ ձաստել են, որ ճարպային և արագ սնունդը մեծացնում է աղիքային քաղցկեղի վտանգը:


Նման սննդակարգը մեծացնում է նաև խոլեստերինի կոնցենտրացիան, ինչն ուղղակիորեն քաղցկեղ չի առաջացնում, սակայն արագացնում է խոլեստերինի աճը և քաղցկեղի տարածումը:
 

Արագ սնունդը և ճարպային ուտելիքները քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում