Կանադայում ամուսինները 500 մլն դոլար են պահանջում GM-ից ավտովթարի ժամանակ իրենց որդու մահվան համար

10:55 • 12.04.14

Կանադական Քոռնուոլից ամուսիններ Դենի և Սյուզան Բեյքերները հայց են ներկայացրել General Motors ընկերության դեմ՝ իրենց որդու մահվան համար, հայտնում է gazeta.ru-ն՝ Toronto Sun-ին հղումով։

 

Բեյքերները ավտոկոնցեռնից 500 մլն դոլար են պահանջում, քանի որ իրենց որդի Նիկոլասը զոհվել է՝ Saturn Ion մեքենայով վթարի ենթարկվելուց հետո։ Այս մեքենան հայտնվել է այն մեքենաների թվում, որոնք ավտոընկերությունը հետ է կանչում անսարքության պատճառով։

 

«Նա մահացել է, քանի որ նրա մեքենայի անվտանգության բարձիկը չի բացվել։ Մենք GM-ից նամակ ենք ստացել մեքենայի հետկանչի մասին»,- ասել է Բեյքերների փաստաբանը։

 

Ավելի վաղ կոնցեռնը հայտարարել էր 1.6 մլն մեքենայի հետկանչի մասին։

 


 

Կանադայում ամուսինները 500 մլն դոլար են պահանջում GM-ից ավտովթարի ժամանակ իրենց որդու մահվան համար